Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ այցելել է օկուպացված Արցախում գտնվող հայկական Դադիվանք։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով Դադիվանքը ևս, ի թիվս այլ կոթողների, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։
Այնտըղ տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, որոշ ժամանակ թույլատրվում էր նաև հայ քահանաներին այցելել վանք։ Դեռ 2023-ի մայիսի սկզբին դեռևս մայիսի սկզբին Մայր Աթոռը հայտարարել էր, որ Հայ հոգևորականները շարունակում են Դադիվանքում իրենց հոգևործառայությունը։ Ավելի ուշ վանքը ադրբեջանական կողմը հռչակեց ալբանա-ուդիական, այնտեղ հոգևոր սպասավորներ նշանակեց։
2023 թվականին Արցախի բռնի հայաթափումից և օկուպացիայից հետո, ինչպես ողջ Արցախից, այնպես էլ Դադիվանքից դուրս եկան ռուս խաղաղապահները, վանքը այռմ հսկվում է ադրբեջանական ոստիկանության կողմից։