Հետևեք մեզ։

ՊՆ N զորամասում զինծառայողի դի են հայտնաբերել

18:19, 02 սեպտեմբեր 2024
ՊՆ N զորամասում զինծառայողի դի են հայտնաբերել

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: 

 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

 

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: