Հետևեք մեզ։

Գիտե՞ք, թե ում հետ եք խոսում. Սաակաշվիլի

18:29, 02 սեպտեմբեր 2024
Գիտե՞ք, թե ում հետ եք խոսում. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վիճաբանել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավորի հետ, ով ընդհատել էր նրա ելույթը։ 

 

«Պարոն դատավոր, ես հասկանում եմ, որ դուք ինձ ստիպում եք վերջացնել, բայց ուզում եմ ձեզ հարցնել՝ գիտե՞ք, թե ում հետ եք խոսում։ Ես Միխայիլ Սահակաշվիլին եմ»,- պատասխանել է քաղաքական գործիչը դատավորին, որը կոչ էր արել ավարտել ելույթը. Սահակաշվիլին քննարկում էր 12 տարի առաջ իր կառավարության հաջողություններն ու սխալները։

 

Այս միջադեպը տեղի է ունեցել «պիջակների գործով» հերթական հանդիպման ժամանակ, որին Սաակաշվիլին միացել էր տեսակապի միջոցով։

 

«Գիտե՞ք Economist ամսագիրը: Չգիտեմ՝ կարդում եք, թե ոչ, բայց այն աշխարհի առաջատար ամսագիրն է։ Այդ ամսագիրը ինձ խնդրել է գրել շատ ավելի երկար շարադրություն, քան այն ելույթը, որը ես հենց հիմա ունեցա: Իմ կարծիքը հետաքրքրում է Economist-ին և ամբողջ աշխարհին, իսկ ձեզ, պարոն դատավոր, և ձեր հովանավորներին չի՞ հետաքրքրում։ Ինչպես է Wall Street Journal-ին հետաքրքրում իմ կարծիքը, բայց պարոն դատավորին չի հետաքրքրում»,- ասել է Սաակաշվիլին։

 

«Դուք ինձ չեք լռեցնի։ Շատ բան չի մնացել, մեր հաղթանակը մոտ է»,- եզրափակել է նա։