Հետևեք մեզ։

Ռաֆայել Գրոսսի. Իրանը ավելի մեծ թափանցիկություն պետք է դրսեւորի

19:16, 02 սեպտեմբեր 2024
Ռաֆայել Գրոսսի. Իրանը ավելի մեծ թափանցիկություն պետք է դրսեւորի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Al Arabiya-ին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին` երկրի կողմից բարձր հարստացված ուրանի պաշարների շարունակական կուտակման առնչությամբ մտահոգություն հայտնելով:

 

Նա նշել է երկխոսության շարունակման կարևորությունը և այդ խնդիրների արդյունավետ լուծման համար միջազգային համագործակցության անհրաժեշտությունը եւ հայտնել է, որ պատասխան է ստացել Իրանի նոր նախագահ Մասուդ Պեզեշքիանից ու  նշել Իրանի միջուկային գործունեության խաղաղ բնույթի ապահովմանն ուղղված երկխոսության վերսկսման հնարավորության մասին։

Գրոսսին ընդգծել է, որ Իրանը ավելի մեծ թափանցիկություն պետք է դրսեւորի եւ  համագործակցության անհրաժեշտություն, հատկապես նրա միջուկային կարողությունների զարգացման լույսի ներքո:

 

Բացի դրանից, Գրոսսին անդրադարձել է տարածաշրջաններում ՄԱԳԱՏԷ-ի դերին՝ միջուկային զենքի տարածման ավելի լայն խնդիրների և միջուկային էսկալացիայի ռիսկերի նվազեցման գործում։

 

Օրեր առաջ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում նշվում է, որ Իրանը ունի 164,7 կիլոգրամ ուրան հարստացված մինչև 60%: Սա 22,6 կիլոգրամով ավելի է, քան մայիսին հրապարակված ՄԱԳԱՏԷ-ի նախորդ զեկույցում։