Հետևեք մեզ։

Պուտինն այցելել է Մոնղոլիա, որը ստորագրել է Հռոմի ստատուտը

19:17, 02 սեպտեմբեր 2024
Պուտինն այցելել է Մոնղոլիա, որը ստորագրել է Հռոմի ստատուտը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր պաշտոնական այցով մեկնել է Մոնղոլիա: Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Ուլան-Բատորի օդանավակայանում, գրում է ՏԱՍՍ-ը: 

 

Պուտինի այցը կտևի երկու օր: Վաղը, սեպտեմբերի 3-ին, նախատեսված են երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Մոնղոլիայի առաջնորդ Ուխնաագիյն Խուրելսուխի հետ, ինչպես նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում: 

 

Նշենք, որ Պուտինն առաջին անգամ այցելել է  մի երկիր, որը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։

2023 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել և Հռոմի ստատուտը ստորագրած երկրները ֆորմալ առումով պետք է կատարեն օրդերը։