Հետևեք մեզ։

Մեկ շաբաթում գրանցվել է 300 արտակարգ դեպք. տուժել է 103, զոհվել՝ 8 մարդ. Փրկարար ծառայություն

19:44, 02 սեպտեմբեր 2024
Մեկ շաբաթում գրանցվել է 300 արտակարգ դեպք. տուժել է 103, զոհվել՝ 8 մարդ. Փրկարար ծառայություն

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 698 դեպք, որից 300-ը՝ արտակարգ, տեղեկացնում է Փրկարար ծառայությունը:


Մասնավորապես՝ հրդեհի՝ 215, փլուզման՝ 5, դիակի հայտնաբերման, տեղատարափ անձրևի, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի, ուժեղ քամու՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման, բնական հրդեհ, ուժեղ կարկուտի, երկաթգծի ուղիներին պատահարի, սողանքի՝ 1-ական, որոնողափրկարարական՝ 3, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 35, կեղծ ահազանգի՝ 8, ինքնասպանության փորձի՝14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 62, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 192, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 44, հրդեհի կեղծ կանչի՝ 34, 66 այլ դեպքեր:

 

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 25 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 35 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 26 տրանսպորտային միջոց:


Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 103, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 7 մարդ:

 

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: