Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիւևը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում են ադրբեջանկան լրատվականները։
Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի ղեկավարին Իլհամ Ալիևին՝ խորհրդարանական ընտրություններում «Ենի Ադրբեջան» կուսակցության վստահ հաղթանակի կապակցությամբ
Էրդողանն ընդգծել է, որ ընտրություններն անցել են ազատ, ժողովրդավարական պայմաններում և արտացոլում են ադրբեջանական ժողովրդի կամքը։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Ադրբեջանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Ալիևի «Ենի Ազերբայջան» կուսակցությունը խորհրդարանում ստացել է 125 մանդատից 70-ը: