Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կրկին ապօրինի շինարարություն է անում՝ Խորենացի 31/2 հասցեում, ուր գտնվում է «Պիցցա Դի Ռոմա» սրճարանը: Այս մասին տեղեկացնում է Հետք-ը։
Լրատվամիջոցը գրում է, որ ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ տարածքի սեփականատերերն են Խաչատուր Սուքիասյանը և նրա եղբայրները՝ Սարիբեկ, Էդուարդ և Ռոբերտ Սուքիասյանները։
Տարածքը պատկանում է Սուքիասյաններին, սակայն վարձակալության է տրված «Մալինովկա» ՍՊԸ-ին։ Ըստ պետական ռեգիստրի տվյալների՝ «Մալինովկա» ՍՊԸ-ի 100% բաժնետերն ու իրական շահառուն Մարտին Հայրապետյանն է, ով Սուքիասյաններին պատկանող «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի օդաչուներից է։
Երևանի քաղաքապետարանից «Հետք»-ին հայտնել են, որ «Պիցցա Դի Ռոմա»-ում արդեն իսկ սկսված շինարարության համար ընկերությունը շինթույտվություն չի ունեցել։ Քաղաքապետարանն օրեր առաջ վարչարարություն է իրականացրել, ընկերությունը կտուգանվի։
Սակայն Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնել է, որ ընդամենը տանիքն է վերանորոգվում. ջուր էր կաթում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: