Հետևեք մեզ։

Հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

20:21, 02 սեպտեմբեր 2024
Հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների իրականացրել են վերահսկողական միջոցառումներ,  «ԲԻԱԼԿԱ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր հետազոտության: 

 

Պարզվել է, որ «Կաթնային յուղի փոխարինիչով Չանախ պանրի տեխնոլոգիայով մթերք» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին եւ համարվում է վտանգավոր:

 

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: