Հետևեք մեզ։

Առաջին անգամ հայոց անկախ պետականության պայմաններում տեղի ունեցավ հայերի նոր ցեղասպանություն. Ռուստամյան

20:58, 02 սեպտեմբեր 2024
Առաջին անգամ հայոց անկախ պետականության պայմաններում տեղի ունեցավ հայերի նոր ցեղասպանություն. Ռուստամյան

«Մենք ապրում ենք մեր պատմության ամենաամոթալի ժամանակները,- «Արցախ Հանրապետություն Վերադարձ» միջոցառման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

 

Նա ասաց, որ առաջին անգամ հայոց անկախ պետականության պայմաններում տեղի ունեցավ հայերի նոր ցեղասպանություն եւ այսօր պահն է հասկանալու, թե ինչու և ինչպես դա տեղի ունեցավ. «Եթե հայ ժողովուրդը շարունակի ապրել այսպես՝ Թումանյանի խոսքերով ասած՝ «դավին անտեղյակ, ցավին անտարբեր», շատ շուտով կփակի իր անկախ պետականության էջը»։

 

Պատգամավորը շեշտեց, որ հետևողականորեն արժեզրկվել է եւ հայոց հաղթանակը, եւ արժեզրկվել են այդ հաղթանակն ապահոված հերոսները։

 

«Չտեսնել կապը Արցախի հայկականության և անկապ պետականության միջև՝ նշանակում է գնալ երկուսն էլ կորցնելու ճանապարհով, ինչն էլ դժբախտաբար հաստատվում է այսօր»,-ասել է Արմեն Ռուստամյանը։