Հետևեք մեզ։

Volkswagen-ն առաջին անգամ դիտարկում է Գերմանիայում գործարանները փակելու տարբերակը

22:09, 02 սեպտեմբեր 2024
Volkswagen-ն առաջին անգամ դիտարկում է Գերմանիայում գործարանները փակելու տարբերակը

Խոշոր ավտոարտադրող Volkswagen-ն առաջին անգամ դիտարկում է Գերմանիայում գործարանները փակելու տարբերակը։ Պատճառը ճնշումն է, որին բախվում է եվրոպական առաջատար ավտոարտադրողն ասիական ցածր գնով մրցակցությունից, գրում է Reuters-ը։

 

Այս քայլը պատճառ է դարձել գործադիր տնօրեն Օլիվեր Բլյումի եւ արհմիությունների միջև բախման։ Գործադիր տնօրենին վերլուծաբանները նկարագրում են որպես ավելի կոնսենսուսային մտածող, քան իր նախորդ Հերբերտ Դիեսը։

 

Նախկինում վերլուծաբանները որպես փակման հնարավոր թիրախներ նշել են VW գործարանները Օսնաբրյուկում (Ներքին Սաքսոնիա) և Դրեզդենում (Սաքսոնիա):

 

Volkswagen-ը ստիպված է եղել նաև դադարեցնել աշխատատեղերի իր ծրագիրը, որը գործում է 1994 թվականից և կանխում է աշխատատեղերի կրճատումը մինչև 2029 թվականը՝ հավելելով, որ բոլոր միջոցները կքննարկվեն իր աշխատանքային խորհրդի հետ:

 

«Իրավիճակը չափազանց լարված է և հնարավոր չէ հաղթահարել ծախսերի կրճատման պարզ միջոցներով», - ասվում է VW ապրանքանիշի ղեկավար Թոմաս Շեֆերի հայտարարության մեջ:

 

Վերլուծական