Կամչատկայում Մի-8 ուղղաթիռի վթարի ժամանակ զոհվել են Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) ֆինանսական տնօրեն Արսենի Զամյատինը և նրա կինը՝ Պոլինա Զամյատինան: Այս մասին հայտնում է ՌՖՄ մամուլի ծառայությունը:
Զամյատինը 34 տարեկան էր: ՌՖՄ-ի ֆինանսական տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում էր 2020 թվականի հունիսից: Նախկինում Զամյատինն աշխատել է ՌԴ էներգետիկայի նախարարությունում, ԲՏՀ ԱՀՀ-ի գնագոյացման և բնական մենաշնորհների կարգավորման հիմնախնդիրների ինստիտուտում և «Գազպրոմի» ֆինանսական կառույցներում:
«Արսենին սիրում էր ֆուտբոլ և ձգտում էր այն ավելի լավը դարձնել»,- հայտարարել է ՌՖՄ նախագահ Ալեքսանդր Դյուկովը: