Ռուսական օդանավակայանների դեմ պատժամիջոցների մասին հրամանագրերը հրապարակվել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կայքում։
Նախօրեին Զելենսկին հայտարարեց, որ նոր պատժամիջոցներ է սահմանել գրեթե 150 իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք ապահովում են Ռուսաստանի ավիացիոն ենթակառուցվածքների շահագործումը։ Սակայն կոնկրետ ընկերությունների անուններ չեն նշվում։
Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցները ներառում են, մասնավորապես, «Վնուկովո» միջազգային օդանավակայանը, «Աերո-Շերեմետևո», «Պուլկովո» օդանավակայանը, «Կրասնոդարի միջազգային օդանավակայան»-ը, «Խաբարովսկ» օդանավակայանւ, «Տոլմաչևո» օդանավակայանը, ինչպես նաև «Դոմոդեդովո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։
Սահմանափակումները վերաբերում են նաև «Կոլցովո» օդանավակայանին, «Աերոստան» ընկերությանը, «Նովապորտ» հոլդինգին և «ՏԷԿ Հյուսիս-Հարավ» տրանսպորտային և փոխադրող ընկերությանը: Ընդհանուր առմամբ, փաստաթղթում ներառված են 73 իրավաբանական և 74 ֆիզիկական անձինք, որոնք կապված են Ռուսաստանի ավիացիոն ենթակառուցվածքի հետ։