Հետևեք մեզ։

Telegram-ում և Tiktok-ում քաղաքացիներին առաջարկում են գումարի դիմաց վարորդական վկայական ստանալ. ոստիկանությունը հորդորում է խուսափել խարդախության զոհ դառնալուց

23:09, 02 սեպտեմբեր 2024
Telegram-ում և Tiktok-ում քաղաքացիներին առաջարկում են գումարի դիմաց վարորդական վկայական ստանալ. ոստիկանությունը հորդորում է խուսափել խարդախության զոհ դառնալուց

Telegram և Tiktok սոցիալական հարթակներում, տարածվում է խարդախության նոր տեսակ, երբ քաղաքացիներին առաջարկում են գումարի դիմաց ձեռք բերել վարորդական իրավունքի վկայական։

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ Նշվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ գումար են փոխանցել և դարձել խարդախության զոհ։

 

ՆԳՆ ոստիկանությունը խարդախության զոհ չդառնալու համար հորդորում է խուսափել ապօրինություններից։