Հետևեք մեզ։

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Նուբարաշեն-Մասիս ճանապարհին

23:33, 02 սեպտեմբեր 2024
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Նուբարաշեն-Մասիս ճանապարհին

Սեպտեմբերի 2-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 20։40-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները։ Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։