Թուրքիայում ակտիվիստները հարձակվել են ամերիկացի զինվորականի վրա և ծեծի ենթարկել։ 13 մարդ ձերբակալվել է, գրում է Gazete Duvar-ը:
Զինվորականն իջել էր USS Wasp դեսանտային նավից, որն ուղարկվել էր տարածաշրջան՝ Իսրայելը պաշտպանելու նպատակով և ժամանակավորապես կանգ էր առել Իզմիրում։
«Մենք խաղաղություն չենք տա ամերիկացի զինվորներին, ովքեր պաշտպանում են Իսրայելը և փորձում են այստեղ գործ ունենալ թուրք զինվորների և հազարավոր պաղեստինցիների հետ։ Ամեն անգամ, երբ դուք ոտք դնեք այս հողերի վրա, մենք ձեզ «կդիմավորենք» այնպես, ինչպես դուք արժանի եք: Արյունոտ ամերիկացի զինվորները տեղ չունեն Թուրքիայում. Հեռացե՛ք մեր երկրից»,- ասել է «Թուրքական երիտասարդական միություն» ազգայնական կազմակերպության ղեկավար Քայահան Չեթրեն։