Հետևեք մեզ։

Սիրելի Արցախի հայություն, կառչած մնացե΄ք ձեր դատին, հերոսների արյունով թրծված ձեր հողին, Սփյուռք մի΄ դարձեք. Արամ Ա

00:00, 03 սեպտեմբեր 2024
Սիրելի Արցախի հայություն, կառչած մնացե΄ք ձեր դատին, հերոսների արյունով թրծված ձեր հողին, Սփյուռք մի΄ դարձեք. Արամ Ա

Արցախը մեզ համար անցյալ չէ: Այս մասին Արցախի անկախության օրվան նվիրված իր ուղերձում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

 

«Եթե թշնամին Արցախը գրավելով համոզված է, թե Արցախի հարցը լուծված է, սակայն մեր ժողովրդի համար Արցախի հարցը լուծված չէ: Այնքան ժամանակ, ինչքան Արցախի ժողովուրդը չի վերադարձել եւ իր ինքնորոշման իրավունքը չի վերականգնել իր պատմական հողերի վրա՝ միջազգային հովանու ներքո, Արցախի հայակական պատկանելիությունը պատմմականորեն եւ միջազգային իրավունքի տվյալներով ամրագրված, չի կարելի զենքի ուժով լուծված համարել: Պատմությունը վկայում է, որ հանգամանքների բերումով եւ զենքի ուժով կատարված բռնագրավումները միշտ ժամանակավոր են եղել»,-ասել է նա:

 

Արամ Ա կթողիկոսը ասել է, որ մեր ժողովրդի համար Արցախի հայկական պատկանելիության ամբողջական վերականգնումը պետք է դառնա ամենօրյա պայքար՝ նախ ներքին ճակատի համար:

«Այս համազգային պայքարի շուրջ պետք է համախմբվեն  Հայաստանի պետությունը, մեր եկեղեցին, մեր ազգային կառույցները, Հայաստանն ու Սփյուռքը, Արցախի հայկական պատկանելիության վերականգնումն ու հանձնառությունը, պետք է նաեւ մեզ մղի հետեւողական եւ ծրագրված աշխատանքի միջազգային համայնքի հետ: Փաստացի տվյակներով հարկ է շեշտել եւ վերաշեշտել Ացախի հայկական պատկանելիությունը»,-ասել է նա:

 

Արամ Ա-ն շեշտել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության համար Արցախի հարցը միշտ պետք է մնա առաջնահերթ պետական պատասխանատուների, կրոնական ներկայացուցիչների ու դիավանագիտական մարմինների հետ հանդիպումների ժամանակ:


«Սիրելի Արցախի հայություն, կառչած մնացե΄ք ձեր դատին, հերոսների արյունով թրծված ձեր հողին, Սփյուռք մի΄ դարձեք, հայրենի հողի վրա մնացեք, ձեր հոգիները, ձեր մտքերը, ձեր սրտերը, ձեր հավաքական պայքարը ուղղված մեր սիրելի Արցախին: Վստահ եղեք, Հայաստանը, ողջ ժողովուրդը ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեր պայքարին»,- նշել է նա: