Հետևեք մեզ։

Սամվել Շահրամանյանը թվարկել է բոլոր քայլերը. «Հրապարակ»

08:19, 03 սեպտեմբեր 2024
Սամվել Շահրամանյանը թվարկել է բոլոր քայլերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կեսօրին՝ Արցախի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով, Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում հավաք էին արել: Իսկ երեկոյան «Հարսնաքարում» Դաշնակցությունը մեծ միջացառում էր նախատեսել։ Նախ՝ Արցախի ԱԺ-ն էր հատուկ նիստ գումարել, որին հրավիրված են եղել նաեւ Արցախի նախագահը, ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները, արցախյան անկախության ակունքներում կանգնած գործիչներ, այլ հյուրեր:

 

Քննարկել են ԱՀ խմբակցությունների երեկվա համատեղ հայտարարության տեքստը։ Ելույթ է ունեցել Սամվել Շահրամանյանը, ասել, որ Եռաբլուրում, մեծ հաշվով, իր հիմնական ասելիքն ասել է, համառոտ ընդգծել է, որ իրենց գերխնդիրն արցախցիների իրավունքների եւ գլխավորապես վերադարձի իրավունքը վերականգնելն է: Նա թվարկել է բոլոր քայլերը, որոնք այդ ուղղությամբ արվել են, կարեւորել է հատկապես Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախմբի գործունեությունը, միեւնույն ժամանակ ընդգծել, որ առանց Հայաստանի աջակցության այդ խնդիրը դժվար է լուծել։

 

Նշենք, որ բոլոր խմբակցությունների անունից երեկ հայտարարություն տարածեցին` կոչ անելով ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀՀ իշխանություններին, որպեսզի յուրաքանչյուրն իր մանդատի եւ իրավասության ներքո օրակարգային դարձնի Արցախի ժողովրդի՝ հավաքական կերպով հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը: Հատուկ նիստից հետո ֆուրշեթ է կազմակերպվել, նաեւ՝  Արցախի անկախությանը նվիրված ցուցահանդես»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում: