Հետևեք մեզ։

Պատմական թռիչք. 90֊ականներից հետո առաջին անգամ Կապանի օդանավակայանում մարդատար օդանավ է վայրէջք կատարել (լուսանկարներ)

11:35, 26 ապրիլ 2023
Պատմական թռիչք. 90֊ականներից հետո առաջին անգամ Կապանի օդանավակայանում մարդատար օդանավ է վայրէջք կատարել (լուսանկարներ)

Կապանի օդանավակայանում բարեհաջող վայրէջք կատարեց փորձնական թռիչք իրականացնող L410 տեսակի օդանավը։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 11:58 բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ:

 
Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10:
 
 
Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին:
 
 
Այս թռիչքը հիրավի պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի:

Այս թռիչքը հիրավի պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի: