Ո՛չ Ուկրաինան, ո՛չ ՄՔԴ-ն որևէ առնչություն չունեն օրենքի և արդարադատության հետ, «Ռիա Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հռոմի ստատուտի վավերացումը Կիևի կողմից։
Նախկինում Ուկրաինան վավերացրել էր ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը՝ ռազմական հանցագործությունների համար երկրի քաղաքացիների նկատմամբ դատարանի իրավասության ուժի մեջ մտնելը յոթ տարի հետաձգելու պայմանով։
«Ե՛վ Կիևի ռեժիմի, և՛ ՄՔԴ-ի համբավը հայտնի է: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը անկախ չեն և կապ չունեն օրենքի կամ արդարադատության հետ։ Եվ սա այն դեպքն է, երբ «մինուսը մինուսի դիմաց» չի տալիս «պլյուս», այլ հրապարակում է անօրինությունը», - ասել է Զախարովան։