Բրիտանացի երգչուհի Ադելը վերջերս Մյունխենում կայացած համերգի ժամանակ երկրպագուներին ասել է, որ շրջագայության ավարտից հետո երկար դադար կվերցնի իր կարիերայից, հայտնում է Tengri Life-ը՝ վկայակոչելով New York Post-ը։
«Ես 10 համերգ ունեմ տալու, բայց դրանից հետո ձեզ դեռ աներևակայելի երկար ժամանակ չեմ տեսնի, դուք հոգեհարազատ եք ինձ համար»,- ասել է Ադելը` ելույթ ունենալով Մյունխենում:
Նրա երկրպագուները ենթադրում են, որ նա դադար է վերցնում կարիերայից՝ ամուսնանալու իր նշանած Ռիչ Փոլի հետ։ Նա ավելի վաղ հաստատել էր իր նշանադրությունը 42-ամյա սպորտային գործակալի հետ։
Հրատարակության տվյալներով՝ Ադելը հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 23-ը Լաս Վեգասում իր Weekends with Adele նախագծին ընդառաջ 10 ելույթ ունի, որից հետո կավարտվի նրա շրջագայությունը, որը սկսվել է 2022 թվականի նոյեմբերին։
Մինչդեռ իր հարցազրույցներից մեկում երգչուհին նշել է, որ չի նախատեսում նոր երաժշտություն ստեղծել, այլ ցանկանում է կենտրոնանալ այլ գործերի վրա։
Հիշենք, որ անցյալ ամիս Ադելը դադարեցրեց իր համերգը Մյունխենում՝ Օլիմպիական խաղերի կանանց մրցավազքի եզրափակիչը դիտելու համար։