Հանդիպում է կայացել Թեհրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովի և Իրանի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի գծով գլխավոր տնօրենի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
Եվրասիայի հարցերով նախարարության գլխավոր տնօրեն Դեմիրչիլուն դեսպանի հետ հանդիպման ժամանակ խոսել է կայուն խաղաղության երաշխավորն ու տարածաշրջանային խաղաղության հիմք հանդիսացող երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահերի հարգման մասին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Կովկասում ընթացող գործընթացների, տարածաշրջանի երկրների խաղաղությանն ու կայունությանը աջակցելու, տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացմանն աջակցելու, ճանաչված սահմանների փոփոխության դեմ պայքարի շուրջ։
Կողմերն ընդգծել են նաև տարածաշրջանի երկրների հնարավորությունների օգտագործման կարևորությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը և տնտեսական ծրագրերի իրականացմանը՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը գալիք հանդիպման վերաբերյալ։
Քննարկվել են նաև «3+3» խորհրդակցական մեխանիզմի առաջիկա հանդիպումը և Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։