Հետևեք մեզ։

ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը

11:48, 26 ապրիլ 2023
ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարարներ Վահե Գևորգյանը և Մնացական Սաֆարյանն ապրիլի 25-ին Երևանում խորհրդակցություններ են անցկացրել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ: Վերջինս առանձնազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ մտքերի փոխանակությունն է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ, մանրամասնորեն քննարկվել է ԼՂ-ում տիրող իրավիճակը:

«Կողմերը հանգամանորեն քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում իրավիճակի սրման համատեքստում, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում։
 
Նախանշվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածություններին համապատասխան», -ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: