Հետևեք մեզ։

Հռոմի Պապը մեկնարկել է իր պատմական շրջագայությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

12:59, 03 սեպտեմբեր 2024
Հռոմի Պապը մեկնարկել է իր պատմական շրջագայությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկնարկել է իր 12-օրյա շրջագայությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Նա ժամանել է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտա, որտեղից էլ կմեկնարկի իր պատմական ուղևորությունը, հաղորդում է BBC-ն։

Հաղորդվում է, որ Հռոմի պապը Ջակարտայից կմեկնի Պապուա Նոր Գվինեա, Թիմոր Լեստե և Սինգապուր։

Աղբյուրը հաղորդում է նաև, որ սա վերջին ամիսներին անվասայլակով տեղաշարժվող 87-ամյա Պապի ամենաերկար շրջագայությունն է, նա 12 օր հեռու կլինի Վատիկանից։