Իսրայելի բանակի ցամաքային զորքերի հրամանատարը հրաժարական է տվել։
Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները։
Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) ցամաքային զորքերի հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Թամիր Յադայը հրաժարական է տվել։
Իսրայելի բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալևին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ընդունել են Յադայիի հրաժարականը։
Դեռ պարզ չէ, թե ով կփոխարինի նրան։