Սեպտեմբերի վերջին Ուլյանովսկից կմեկնի «Ուլյանովսկ-Բաքու-Աստարա(Իրան)» առաջին արտահանման գնացքը։ Այս մասին հայտարարել է Ուլյանովսկի մարզի ղեկավար Ալեքսեյ Ռուսսկիխը։
Նրա խոսքով, խոսքը «Միջին Վոլգա - Կասպից ծով - Պարսից ծոց» լոգիստիկ նախագծի արևմտյան երկաթուղային միջանցքի մասին է։
«Մենք վերջերս ստացել ենք «Ռուսական երկաթուղիներ» և «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության հավանությունը: Մեկ տարվա ընթացքում մենք նախատեսում ենք արտահանել և ներմուծել ավելի քան 200 հազար տոննա ապրանք»,-ասել է նա։