Ռուսաստանը կչեղարկի դատական համակարգի բոլոր պաշտոնական իրավական ակտերը, որոնք ընդունվել են մինչև 1991 թվականի դեկտեմբերի 12-ը.
Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարությունը նախատեսում է չեղարկել ԽՍՀՄ և ՌՍՖՍՀ դատական համակարգի բոլոր պաշտոնական իրավական ակտերը, որոնք ընդունվել են մինչև 1991 թվականի դեկտեմբերի 12--ը։
Այսմասին կոլեգիայի նիստում ասել է ՌԴ արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն։
«Ռուսաստանի արդարադատության նախարարության հրամանը ԽՍՀՄ և ՌՍՖՍՀ դատական համակարգի բոլոր նորմատիվ իրավական ակտերը չեղարկելու մասին, որոնք ընդունվել են մինչև 1991 թվականի դեկտեմբերի 12-ը, պատրաստվել է և կստորագրվի մոտ ապագայում։
Չեն չեղարկվում միայն դատական մարմինների կողմից այլ կառույցների հետ համատեղ ընդունված խորհրդային ակտերը, ծառայողական օգտագործման համար տեղեկություններ պարունակող և պետական գաղտնիք կազմող ակտերը»,- ընդգծել է նախարարը։
Չույչենկոն պարզաբանել է, որ 1991 թվականի դեկտեմբերի 12-ն ընտրվել է որպես ԽՍՀՄ ակտերի չեղարկման «կտրող կետ», քանի որ դա ԱՊՀ ստեղծման համաձայնագրի վավերացման օրն էր։