Հետևեք մեզ։

Կաթնաղբյուր գյուղում մայրը դանակահարել է 18-ամյա դստերը. Armlur.am

14:33, 03 սեպտեմբեր 2024
Կաթնաղբյուր գյուղում մայրը դանակահարել է 18-ամյա դստերը. Armlur.am

Սեպտեմբերի 2-ին Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղում ուշագրավ դեպք է եղել։ Armlur.am տեղեկությունների համաձայն, տանը մայրն աղջկան դանակով հարվածել է, 18-ամյա աղջկան «Աբովյան» հիվանդանոց են տեղափոխել:

Իրավապահները պարզել են, որ 40-ամյա Ա.Ռ-ն գինովցած վիճակում Կաթնաղբյուր գյուղի 2-րդ փողոցի իրենց տանը խոհանոցային դանակով հարվածել է իր 18-ամյա աղջիկ երեխային՝ Մ.Ղ-ին: Իրավապահները քննություն են իրականացնում դեպքով: