Հետևեք մեզ։

Թուրքիան մնում է ԵՄ անդամության թեկնածու՝ չնայած BRICS-ին անդամակցելու իր դիմումին. Ստանո

15:16, 03 սեպտեմբեր 2024
Թուրքիան մնում է ԵՄ անդամության թեկնածու՝ չնայած BRICS-ին անդամակցելու իր դիմումին. Ստանո

Թուրքիան մնում է Եվրամիության անդամության թեկնածու՝ չնայած BRICS-ին անդամակցելու իր դիմումին, Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Թուրքիան, ինչպես ցանկացած այլ երկիր, կարող է որոշել, թե որն է իր համար լավագույնը, դաշինքներ և համագործակցություն հաստատել։ Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին, ապա Թուրքիան շարունակում է մնալ թեկնածու երկիր, ինչը նախատեսում է որոշակի սահմանափակումներ։ Մենք Թուրքիայի հետ ունենք ընդհանուր մաքսային միություն, լավ և շատ շահավետ առևտրային հարաբերություններ Թուրքիայի համար»,- ասաց նա։


Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Թուրքիան հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար։