Հետևեք մեզ։

Բաթումի-Թբիլիսի գնացքը վրաերթի է ենթարկել երկու բանվորի․ նրանք մահացել են

15:32, 03 սեպտեմբեր 2024
Բաթումի-Թբիլիսի գնացքը վրաերթի է ենթարկել երկու բանվորի․ նրանք մահացել են

Թբիլիսիի Դիդուբե-Ավչալա հատվածում երկաթուղային վթարի հետևանքով երկու բանվոր է մահացել, ասվում է Վրաստանի երկաթուղու հաղորդագրության մեջ։

Նախնական տվյալներով՝ բանվորներին վրաերթի է ենթարկել Բաթումի-Թբիլիսի գնացքը։

Գնացքի շարժը, ըստ ընկերության, դադարեցվել է, ուղևորները չեն տուժել։