Հետևեք մեզ։

Երևանում՝ «Շողակաթ» ՀԸ հարևանությամբ գտնվող այգում հայտնաբերվել է տղամարդու դի

16:22, 03 սեպտեմբեր 2024
Երևանում՝ «Շողակաթ» ՀԸ հարևանությամբ գտնվող այգում հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Շողակաթ» հեռուստաընկերության հարևանությամբ գտնվող այգում տղամարդու դի կա։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված այգում՝ ծառից կախված, հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Ս.-ի դին։

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։