Այս պայքարը չի ծնվել մեռնելու համար, այն շարունակվելու և հասնելու է ճշմարտության հաղթանակի։
«ԼՂ հիմնախնդիրը քաղաքական ու իրավական հարթություններում» թեմայով համաժողովում այս մասին ասաց Բագրատ Սրբազանը։
«Աստված թող օրհնի, արժանի դարձնի, որ կարողանանք, վերադարձնենք մեր Արցախ հայրենիքը, մեր կյանքից չբացակայեն մեր հաղթանակները, որոնք ազգերի շքերթի մեջ մեր տեղը վերստին գրավելու կոչում ունեն»,-ասաց Սրբազանը։