Հետևեք մեզ։

Հաստատվել է Ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

17:24, 03 սեպտեմբեր 2024
Հաստատվել է Ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի կազմը
 
Կարևորելով հասարակական կարծիքը, քաղաքացիական հասարակության ներգրավումը ՆԳՆ ոլորտային կառավարման գործընթացներում՝ Ներքին գործերի նախարարի 2024 թ. օգոստոսի 29-ի թիվ 60-Լ հրամանով հաստատվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը։
 
Խորհրդի կազմում ընդգրկվել են ոստիկանության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության, փրկարար ծառայության ոլորտներին առնչվող հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև շահագրգիռ այլ անձինք, որոնց գործունեությունն առավել համահունչ է նախարարության նպատակներին և գործառույթներին։
 
Հասարակական խորհրդի գործունեությունը միտված է ՆԳ նախարարության գործունեության արդյունավետության բարձրացմանը, համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային ուղիների նախանշմանը և ռազմավարական ուղղությունների մշակմանն աջակցելուն: