Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին Ռուսաստանի իշխանությունները հրավիրել են մասնակցելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Հրավերը փոխանցվել է թուրքական կողմին, Էրդողանն այն ընդունել է»,- ասել է Ուշակովը։
Նախօրեին էլ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն։
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում՝ 2024 թվականի հոկտեմբերի 22-24-ը։