Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իսրայելի արևմտյան դաշնակիցները չնպաստեն դեէսկալացիային Գազայի հատվածում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ որպես Իսրայելի հանցակիցներ:
«Եթե Թել Ավիվի արևմտյան դաշնակիցները չնպաստեն Գազայի հատվածում լարվածության թուլացմանը և ռեժիմի (նկատի ունի Իսրայելին-խմբ․) կողմից հանցավոր արարքների իրագործմանը, ապա նրանք կհամարվեն մեղսակից և պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Իրանի արտգործնախարարը X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում։
Աբբաս Արաղչին հավելել է, որ Իսրայելը իր գործողություններով փորձում է տարածաշրջանում լարվածության մակարդակը հասցնել վտանգավոր եզրագծի։
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ի գիշերը իսրայելական բանակը հայտարարել է, որ «հակաահաբեկչական գործողություն» է սկսել Ջենին և Թուլկարմ քաղաքների շրջակայքում և հարակից տարածքներում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարներում, ինչը Հորդանան գետի Արևմտյան ափի հյուսիսային հատվածում է։ WAFA գործակալության տվյալներով՝ իսրայելական ռազմուժի գործողությունների հետևանքով այդ տարածքում զոհվել է առնվազն 25 մարդ։