Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն պատրաստվում է Ուկրաինային հեռահար հրթիռներ տրամադրել

19:11, 03 սեպտեմբեր 2024
ԱՄՆ-ն պատրաստվում է Ուկրաինային հեռահար հրթիռներ տրամադրել

ԱՄՆ-ը շուտով կարող է Ուկրաինային JASSM հեռահար հրթիռներ տրամադրել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին:

Ըստ աղբյուրների՝ համաձայնությունը գրեթե ձեռք է բերվել: Սակայն Ուկրաինան դեռ պետք է սպասի, քանի որ ԱՄՆ-ին մի քանի ամիս հարկավոր կլինի տեխնիկական հարցերը կարգավորելու համար:

Ենթադրվում է, որ այս աշնանը կհայտարարվի հրթիռների մատակարարման մասին: Սակայն վերջնական որոշում դեռ չկա:

ԱՄՆ պաշտոնյաներից մեկը նշել է, որ փորձեր են արվում այս հրթիռները ոչ արևմտյան արտադրության կործանիչներից արձակելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ:

Նախկինում Politico թերթը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն դրական է տրամադրված Ուկրաինային JASSM հրթիռներ տրամադրելու հարցում: Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը և Պենտագոնը մեկնաբանություններից խուսափել են:


Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով, «փորձեր են ձեռնարկվել» Ուկրաինայի զինանոցում առկա այս հրթիռները «ոչ արևմտյան երկրների կործանիչներից» արձակելու հնարավորություններ ստեղծելու նպատակով:


Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով ամերիկյան վարչակազմի մի քանի անանուն պաշտոնյաների, հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները բաց են Ուկրաինային JASSM փոխանցելու գաղափարի հարցում: