Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոչընդոտում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ձեռքբերմանը: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները վկայում են ամերիկացիների կողմից այն բանի ընդունման մասին, որ Նեթանյահուն խոչընդոտում է համաձայնագրի ձեռքբերման ջանքերին», - ասել է Աբու Զուհրին:
Նրա խոսքերով, ՀԱՄԱՍ-ը պատրաստ է մասնակցել ցանկացած ջանքերի կամ առաջարկների, որոնք կերաշխավորեն հրադադար և զորքերի լիակատար դուրսբերում Գազայի հատվածից:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ գերիների փոխանակման վերջնական համաձայնագիրն արդեն մոտ է, սակայն Իսրայելի վարչապետը բավարար միջոցներ չի ձեռնարկում այս համաձայնագրի իրականացման համար:
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի բանակցությունները փակուղի են մտել երկու ռազմավարական միջանցքների պատճառով՝ Նեցարիմի միջանցքի, որն անցնում է Գազայի ողջ տարածքով, և Ֆիլադելֆիայի միջանցքի, որը տարածվում է Եգիպտոսի հետ սահմանի երկայնքով: