Հետևեք մեզ։

Ֆրանսիայի հյուսիսային ափերին ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել

20:18, 03 սեպտեմբեր 2024
Ֆրանսիայի հյուսիսային ափերին ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել

Ֆրանսիայի հյուսիսային ափերի մոտ նավ է խորտակվել, ինչի հետևանքով ավելի քան 50 ներգաղթյալ ընկել է Լա Մանշի ջրերը, երբ փորձել են հատել նեղուցը: Զոհվել է առնվազն 12 մարդ, տեղեկացնում է Associated Press-ը:

 

Ֆրանսիայի ծովային իշխանությունները հայտնել են, որ փրկվածների մոտ մեկ տասնյակը ծայրահեղ ծանր վիճակում են:

 

Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ նավը Գրիս-Նեզ հրվանդանի մոտ ծանր կացության մեջ է հայտնվել, և ովքեր եղել են նավի վրա, ընկել են ջուրը: Փրկարարական գործողությանը մասնակցել են նավակներ և ինքնաթիռներ, ավելի քան 50 մարդ ափ է դուրս բերվել։

 

Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության տվյալներով՝ այս տարի առնվազն 30 ներգաղթյալ է մահացել կամ անհայտ կորել՝ փորձելով հատել Մեծ Բրիտանիայի սահմանը։