Հետևեք մեզ։

Թուրքիայում ձերբակալվել է Իսրայելի լրտեսական «Մոսադ» գործակալության «ֆինանսիստը»

20:30, 03 սեպտեմբեր 2024
Թուրքիայում ձերբակալվել է Իսրայելի լրտեսական «Մոսադ» գործակալության «ֆինանսիստը»

Անցյալ շաբաթ թուրք իրավապահները ձերբակալել են Կոսովոյի մի քաղաքացու, որը, ենթադրաբար, գումար է փոխանցել իսրայելական լրտեսական «Մոսադ» գործակալության աշխատակիցներին, հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական անվտանգության աղբյուրները:

Աղբյուրների տվյալներով՝ Թուրքիայի ազգային հետախուզության MIT գործակալությունը ձերբակալել է կոսովացի Լիրիդին Ռեջեպիին, որն, ըստ թուրքական անվտանգության ուժերի՝ «իսրայելական հետախուզության ֆինանսիստն» էր։

 

Գործակալությունը պնդում է, որ Ռեջեփին Թուրքիայում ղեկավարել է «Մոսադ» ֆինանսական ցանցը՝ գումար ուղարկելով իրազեկիչներին, ովքեր «անօդաչու թռչող սարքի օգնությամբ նկարահանումներ են արել, հոգեբանական պատերազմ մղել պաղեստինցի քաղաքական գործիչների դեմ և Սիրիայում տիրող իրավիճակի մասին» տեղեկություններ հավաքել: