Կոնգոյի իշխանությունները երեքշաբթի հայտնել են, որ առնվազն 129 մարդ է զոհվել՝ փորձելով փախչել մայրաքաղաք Կինշասայի գլխավոր բանտից, հայտնել է CBS News-ը։ Նշվում է, որ մեծ մասը մահացել է հրմշտոցի հետևանքով։
Կոնգոյի ներքին գործերի նախարար Ժակմին Շաբանին հայտնում է, որ 24 բանտարկյալներ սպանվել են «նախազգուշական» կրակոցներից, երբ փորձել են փախչել Կինշասայի՝ բանտարկյալներով լեփ-լեցուն Մակալե կենտրոնական բանտից։
Նախարարը հավելել է, որ կառավարությունը հոգացել է 59 վիրավորի, նրանց թվում՝ փախուստի ժամանակ բռնաբարված կանանց առողջական խնդիրները։
Ըստ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության՝ Մակալեն՝ Կոնգոյի ամենախոշոր բանտում, որը նախատեսված է 1500 բանտարկյալի համար, ավելի քան 12 հազար մարդ է պահվում: