Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Մոնղոլիային էներգետիկ ոլորտում և առաջարկել է համագործակցություն միջուկային էներգետիկայի բնագավառում։
«Վերջին տարիներին մենք կայուն կերպով ապահովել ենք Մոնղոլիայի տնտեսության էներգետիկ կարիքները։ 2023 թվականին Մոնղոլիայի շուկայում վաճառված բենզինի և դիզելային վառելիքի զգալի մասը ներկրվել է Ռուսաստանից»,- նշել է Պուտինը Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Մոնղոլիային՝ բավարարելու վառելիքի և վառելիքաքսուքային նյութերի աճող պահանջարկը։ Բացի այդ, Ռուսաստանի «ИнтерРАО» ընկերությունը հետաքրքրված է մասնակցելու Ուլան Բատորի ՋԷԿ-3-ի արդիականացման ծրագրին, որը կարող է զգալիորեն բարձրացնել կայանի արտադրողականությունը»,- հավելել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների կիրառմամբ։