Ռուսական երկու բալիստիկ հրթիռ այսօր հարվածել են Ուկրաինայի Պոլտավա քաղաքում գտնվող կենտրոնական ռազմական ինստիտուտին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, իսկ 271-ը ստացել են վնասվածքներ, գրում է Reuters-ը:
Սոցիալական ցանցերում տարածվել են հրթիռակոծման լուսանկարները:
«Ռուսներն անպայման պատասխանատվության կենթարկվեն այս հարվածի համար»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին
Նա հրամայել է լիարժեք և շտապ քննություն, նշելով, որ հարվածը վնասել է Կոմունիկացիաների ռազմական ինստիտուտի շենքը։
Նշվում է նաև որ փլատակներում դեռ կարող է լինել 15 մարդ։