Հետևեք մեզ։

Փրկարարները ծխատար աշտարակից անվնաս իջեցրել են քաղաքացիներին

22:23, 03 սեպտեմբեր 2024
Փրկարարները ծխատար աշտարակից անվնաս իջեցրել են քաղաքացիներին

Սեպտեմբերի 3-ին, ժամը 20։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի բարձրացել են Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի մոտակայքում գտնվող չգործող կաթսայատան ծխատար աշտարակի վրա և ինքնուրույն չեն կարողանում իջնել անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները կաթսայատան ծխատար աշտարակից՝ մոտ 30 մ բարձրությունից, անվնաս իջեցրել են  երկու քաղաքացու: