Հետևեք մեզ։

Զինյալների հարձակման հետևանքով առնվազն 81 մարդ է զոհվել Նիգերիայում

22:42, 03 սեպտեմբեր 2024
Զինյալների հարձակման հետևանքով առնվազն 81 մարդ է զոհվել Նիգերիայում

Առնվազն 81 մարդ է զոհվել Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող գյուղի վրա զինյալների հարձակման հետևանքով, հաղորդել է AFP գործակալությունը:

 

Մաֆա գյուղի վրա հարձակվել են մոտ 150 զինյալներ, ենթադրաբար «Բոկո Հարամ» ծայրահեղական իսլամիստական ահաբեկչական խմբավորումից:

 

Նրանք տեղաշարժվել են մոտոցիկլետներով, օգտագործել են ատրճանակներ և ձեռքի նռնակներ: