Թուրքիայի Հանրապետության նախագահի աշխատակազմի Հաղորդակցության տնօրինության տարածած հայտարարության համաձայն, Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերին արձագանքելով`Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին պաշտոնական այցով վաղը մեկնելու է Թուրքիա։
Այցի շրջանակներում երկու երկրների նախագահների ղեկավարությամբ տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 14-ին Էրդողանի Կահիրե կատարած այցի ընթացքում ստորագրված համատեղ հայտարարության հիման վրա վերակազմակերպված Ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի առաջին նիստը։
Խորհրդի նիստում կվերանայվեն Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների բոլոր ասպեկտները և կքննարկվեն համատեղ քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել առաջիկայում երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար։
Հանդիպման առիթով օրակարգում է նաև հարաբերությունների պայմանագրային հիմքերի ամրապնդմանն ուղղված տարբեր փաստաթղթերի ստորագրումը։