ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը այցելել է Մատենադարան՝ Հայաստանի հնագույն ձեռագիր մատյանների թանգարան-ինստիտուտ: Այս մասին հաղորդում են ԱՄՆ դեսպանատնից:
«Դեսպանի համար հավասարապես տպավորիչ էին թե՛ այստեղ պահվող հնագույն ու եզակի ձեռագիր մատյանների անկրկնելի հավաքածուն, թե՛ հմուտ ու նվիրված գիտաշխատողների ու վերականգնող մասնագետների աշխատանքը, որի շնորհիվ պահպանվում ու աշխարհին է հրամցվում հայ ժողովրդի գիտական ու գրական ժառանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։