Հետևեք մեզ։

Հասկանում ենք՝ ինչ բարդ իրավիճակում է գտնվում Մոնղոլիան, կշարունակենք աջակցել նրան․ Պետդեպը՝ Պուտինի այցի մասին

10:08, 04 սեպտեմբեր 2024
Հասկանում ենք՝ ինչ բարդ իրավիճակում է գտնվում Մոնղոլիան, կշարունակենք աջակցել նրան․ Պետդեպը՝ Պուտինի այցի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուլան Բատոր կատարած այցի ֆոնին ԱՄՆ-ը հայտարարել է, որ հասկանում է Մոնղոլիայի ծանր իրավիճակը և կշարունակի աջակցել դրան։

 

Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

 

«Մենք հասկանում ենք, թե ինչ բարդ իրավիճակում է գտնվում Մոնղոլիան։ Մենք կշարունակենք աջակցել Մոնղոլիային, բայց կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք կատարեն իրենց միջազգային պարտավորությունները»,- ընդգծել է Միլլերը։

 

Հիշեցնենք, որ Մոնղոլիան այն երկրներից է, որը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը։ Ըստ այդ պարտավորության՝ Մոնղոլիան պետք է ձերբակալեր Վլադիմիր Պուտինին երկիր մուտք գործելուց հետո։