Հետևեք մեզ։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հրաժարական է տվել

10:15, 04 սեպտեմբեր 2024
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հրաժարական է տվել

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։


«Դիմումը կքննարկվի հաջորդ լիագումար նիստերից մեկում»,- գրել է նա։

 

«Ուկրաինսկա պրավդան» հայտնել էր Կուլեբային աշխատանքից հեռացնելու պլանների մասին նախօրեին: Հրատարակության համաձայն՝ արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար կարող է դառնալ ներկայիս փոխնախարար Անդրեյ Սիբիգան։


Ինչպես հայտարարել է «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, սպասվում են ուկրաինական կառավարության լուրջ փոփոխություններ։