Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը կոչ է արել իր երկրին դադարեցնել Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները ՀԱՄԱՍ-ի կողմից վեց պատանդների սպանության պատճառով։
Այս մասին նա գրել է «X»-ի իր օգտահաշվում։
Նախարարը նշել է, որ երկիրը, որը սառնասրտորեն սպանել է վեց պատանդների, չի բանակցում. «Այն դադարեցնում է բանակցությունները, ինչպես նաև վառելիքի և էլեկտրաէներգիայի փոխանցումը և ջախջախում է նրանց, մինչև նրանք հանձնվեն»։
«Բանակցությունների շարունակությունը նրանց խրախուսում է ավելի շատ ահաբեկչություններ իրականացնել»,- ասել է նախարարը։