Հետևեք մեզ։

Ասել է, որ հնարավոր է, հավելյալ տեղեկություն չկա. ԱԳ փոխնախարարը՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ բացվող կոմունիկացիաների վերահսկողությունը մասնավոր ընկերությանը պատվիրակելու հայտարարության մասին

12:50, 04 սեպտեմբեր 2024
Ասել է, որ հնարավոր է, հավելյալ տեղեկություն չկա. ԱԳ փոխնախարարը՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ բացվող կոմունիկացիաների վերահսկողությունը մասնավոր ընկերությանը պատվիրակելու հայտարարության մասին

Ասել է, որ հնարավոր է, հավելյալ տեղեկություն չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին առ այն, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը կարող է մասնավոր պահնորդական ընկերությանը պատվիրակվել։

 

Հարցին՝ Ադրբեջանում է՞լ պետք է համապատասխան ընկերություն լինի, նա ասաց. «Այո, հավելյալ տեղեկատվություն չկա»։

 

Հարցին՝ ինքնիշխանության խնդիր չկա՞, Սաֆարյանը պատասխանել է. «Խոսվել է միայն հնարավորության մասին»։